Մրգավետ գյուղի բնակիչը կամավոր հանձնել է հանգուցյալ պապի հրացանը

Շարունակվում են ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների միջոցառումներն ու բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։
Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 23-ին Մրգավետ գյուղի 40-ամյա բնակիչը կամավոր հանձնել է ապօրինի պահվող հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ պապին:
Քրեական պատասխանատվությունից խուսափելու համար՝ հորդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: