36-ամյա տղամարդը Կապանի բաժին է ներկայացրել հրացաններ

Ոստիկանությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ու առգրավման գործընթացը` հիմնական շեշտը դնելով բացատրական աշխատանքի վրա:
Համայնքային ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 26-ին Կապան քաղաքի մի բնակիչ բաժին է ներկայացրել որսորդական ողորկափող երկու հրացան:
Կրկին հորդորում ենք կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը:
Հիշեցնենք՝ նման դեպքերում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: