Գիշերը հրավառություն իրականացնողը հայտնաբերվեց
24.02.2020 18:51
Այլ հանցագործություններ
Փետրվարի 22-ին, ժամը 00․15-ին, ոստիկանության Ջերմուկի բաժնի պարեկապահակետային ծառայողները Ձախափնյակ փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերել են նույն շենքի 44-ամյա մի բնակչի, որը իրականացնում էր հրավառություն։
Փաստի առթիվ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։
Կրկին հորդորում ենք՝ ժամը 23-ից հետո չիրականացնել հրավառություն։ Ոստիկանությունը հետևողական է։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: