Լռության ժամին հրավառություն էր կազմակերպել
30.03.2019 14:01
Այլ հանցագործություններ
Մարտի 30-ին, ժամը 1․05-ին, ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները գիշերային շրջագայության ժամանակ, չթույլատրված ժամին հրավառություն կատարելու համար Բաշինջաղյան 127/1 տան բակից ոստիկանության Մաշտոցի բաժին են բերել Անդրանիկ Ս-ին։
Կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: