ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հրազդանի ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենան փախցրած անձին

07.09.2019 11:00 ԱՄՏ-ի փախցնել

Հունիսի 30-ին՝ ժամը 13.20-ին ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Միկրոշրջան թաղամասի 316-րդ շենքի բակից ավտոմեքենա են գողացել: Մեքենայատերը նախկինում ոստիկանություն չէր դիմել՝ փորձելով իր ուժերով գտնել ավտոմեքենան: Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ։ Հրազդանի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզեցին որ հանցագործությունը կատարել է Աբովյան քաղաքում ապրող 36-ամյա մի տղամարդ։ Կասկածյալը սեպտեմբերի 6-ին հայտնաբերվել ու ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին։ Նա տվել է խոստովանական ցուցմունք։ Հետագա միջոցառումներով իրավապահները հայտնաբերել են նաև ավտոմեքենան, որն արդեն  ապամոնտաժված էր։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: