Հրազդանի ոստիկանները բացահայտեցին Արտավազ գյուղում կատարված դանակահարությունը
Մայիսի 14-ին, ժամը 21.30-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում ստացվեց, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել Արտավազ գյուղի 50-ամյա մի բնակիչ: Նրան դանակահարել էին:
Հետաքննություն իրականացնող մարմինը բացահայտման ուղղությամբ տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեց` հիվանդանոցում համապատասխան արձանագրություններ կազմելուց մինչև օպերատիվ հարցումներ: Եվ իրավապահների հետևողական աշխատանքի շնորհիվ դեպքից ժամեր անց կասկածյալը հայտնաբերվեց:
Քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ տուժողը ժամը 20.30-ի սահմաններում Արտավազ գյուղի կենտրոնական փողոցում վիճել էր 54-ամյա համագյուղացու հետ, որն էլ դանակահարել էր նրան:
 Ժամը 23-ի սահմաններում կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Հրազդանի բաժին: Նա տվել է խոստովանական բացատրություն:
Հանգամանքները պարզվում են:
 Դանակը հայտնաբերվել է: 
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: 
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					