1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հրազդանի համայնքային ոստիկանները բացահայտեցին խաղատնից արված գողությունը

23.11.2021 13:59 Գողություն

Նոյեմբերի 18-ին, գիշերը ժամը 1.30-ին, Ծաղկաձորի մի խաղատնից ոստիկանության Հրազդանի բաժնում ստացվել էր ահազանգ: Գողություն էր եղել: Դեպքի վայր էր մեկնել ոստիկանութան Ծաղկաձորի բաժանմունքի օպերատիվ խումբը: Խաղատան աշխատակիցը հայտնել էր, որ մոտ մեկ ժամ առաջ անհայտ անձը անհայտ եղանակով բացել էր խաղային սարքի փականը և գողացել դրամարկղը, որի մեջ 16 հազար դրամ էր:
Բաժնի և բաժանմունքի ծառայողները ձեռնարկել են անհրաժեշտ միջոցառումներ, նաև` օպերատիվ-հետախուզական: Իսկ Հրազդանի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների ստացած տեղեկություններն իրացվել են լուսաբացին: Ժամը յոթին մոտ, գողությունը կատարելու կասկածանքով, Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղի իր տնից բերման է ենթարկվել 33-ամյա մի տղամարդ, իսկ քիչ անց` Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 37-ամյա մի բնակիչ:
Զովաբերցին տվել է խոստովանական բացատրություն: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 16 հազար դրամը, իսկ տնից նա ներկայացրել է նաև գողացված դրամարկղը:
Խաղային սարքի փականը բացելու եղանակը և դեպքի այլ հանգամանքներ քննությամբ պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: