Ագարակավանի բնակիչն ապօրինի պահվող հրազենը ներկայացրել է ոստիկանություն

Համայնքային ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում մայիսի 30-ին Ագարակավան գյուղի 44-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել ապօրինի պահվող հրացան։ Նրա խոսքով՝ զենքը պատկանել է հանգուցյալ պապին։
Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնած անձինք ազատվում են քրեական պատասխանատվությունից: Ոստիկանության բացատրական աշխատանքը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: