Համայնքային ոստիկանները Նուբարաշենի Այգեգործական թաղամասում հրազեն են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 16-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Նուբարաշենի Այգեգործական թաղամասի մի կիսաքանդ շինությունում հրացան կա։
Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ, լիցքավորած փամփշտատուփեր, 5,45 տրամաչափի 141 փամփուշտ և պայթուցիչների նմանվող առարկաներ։
Կազմված փաստաթղթերն ներկայացվել են նախաքննական մարմին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: