ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով

Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ և ԱՎՎ Էրեբունու անձնագրային բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հունիսի 2-ին Խորենացու փողոցից բերման են ենթարկել 37-ամյա Արմեն Գ.-ին, որը 2020 թ. ապրիլի 30-ից Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 161-րդ հոդվածի (Կողոպուտը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: