Կրակոցներ Սայաթ-Նովա գյուղում
Փետրվարի 18-ին, ժամը 21.10-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Սայաթ-Նովա գյուղում կրակում են:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մի խումբ անձինք Րաֆֆու փողոցում հայհոյանքներ են հնչեցրել, իսկ նրանցից մեկը որսորդական ազդանշանային հրթիռանետից կրակոցներ է արձակել օդ՝ խանգարելով բնակիչների անդորրը:
Ճշտվել է միջադեպի մասնակիցների ինքնությունը:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում փետրվարի 20-ին, ժամը 11.00-ին, Մասիսի բաժին են ներկայացել երկու երիտասարդ, տվել խոստովանական բացատրություններ ու ներկայացրել որսորդական ազդանշանային հրթիռանետը:
Խուլիգանության փաստով հարուցվել է քրեական գործ։
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: