ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Այսօր ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից ավազակության մեղադրանքով հետախուզվող են հայտնաբերել

Մայիսի 29-ին, ժամը 08.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները Երևան քաղաքի Սարի-Թաղի 9-րդ շարքի տներից մեկի մոտից ՔՀԳՎ բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1982 թ. ծնված Վարդգես Հ.-ին, ով 2010 թ. հուլիսի 12-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի Նովոռոսիյսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ավազակության մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
Վարդգես Հ.-ն ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և ՀՀ գլխավոր դատախազություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: