1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսչության կողմից կատարվող ստուգումների ամփոփիչ խորհրդակցություն՝ Ոստիկանության զորքերի հրամանատարությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսչության կողմից կատարվող   ստուգումների ամփոփիչ խորհրդակցություն՝ Ոստիկանության զորքերի հրամանատարությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հոկտեմբերի 17-ին Ոստիկանության զորքերի հրամանատարությունում տեղի ունեցավ  սեպտեմբերի 26-ին ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսչության կողմից կատարվող   ստուգումների ամփոփիչ խորհրդակցությունը:
Մինչև խորհրդակցությունը ՀՀ Նախագահի խորհրդական, ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը, ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը և նրանց ուղեկցող անձինք Ոստիկանության զորքերի վարչական շենքում ծանոթացան ծառայողների աշխատանքային ու հանգստի պայմաններին, գնահատեցին Զորքերի հատուկ տեխնիկայի և միջոցների պատրաստականության վիճակը, շրջեցին տարածքում:
Խորհրդակցության սկզբում հանրապետության գլխավոր ռազմական տեսուչ  Միքայել Հարությունյանը ներկայացրեց ստուգման նպատակներն ու խնդիրները:
Տեսչական ստուգումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ զեկույցով հանդես եկավ  ՀՀ գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ, գեներալ-մայոր Գեորգի Ֆարյանը:
Ստուգման արդյունքներով՝ Ոստիկանության զորքերի և  ենթակա ստորաբաժանումների մարտական պատրաստականությունը գնահատվեց բավարար՝ նշելով նաև արձանագրված թերություններն  ու բացթողումները:
Տեղի ունեցավ հրատապ խնդիրների առարկայական քննարկում, կոնկրետ առաջարկներ արվեցին թերացումները վերացնելու, ոստիկանության զորքերի ստորաբաժանումների պատրաստականությունը որակապես այլ վիճակի բերելու, աշխատանքը կատարելագործելու ուղղությամբ: 
Տեսչական ստուգման արդյունքներին անդրադարձավ և իր դիտարկումները ներկայացրեց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը:
Խորհրդակցությունն ամփոփեց ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանը:
Խորհրդակցության ավարտին Վլադիմիր Գասպարյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսչությանը՝ հետևողական և խստապահանջ ստուգումների համար: