ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հոդախախտ՝ Ծաղկաձորում դահուկներով սահելիս ընկնելու հետևանքով

09.12.2015 11:52 ՃՏ պատահարներ

Դեկտեմբերի 8-ին հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 12.40-ին, ձախ բազկի հոդախախտով, բուժօգնության է դիմել ՌԴ քաղաքացի, 1968 թ. ծնված Ալեքսանդր Տ.-ն:
Ոստիկանները պարզել են, որ նա վնասվածքը ստացել է Ծաղկաձորում դահուկներով սահելիս ընկնելու հետևանքով:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: