1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Զոհված ոստիկանների ոգեկոչման ու հիշատակի միջոցառումներ Տավուշի մարզում

Տավուշի մարզի Գանձաքար գյուղի մշակույթի տանը տեղի ունեցավ ոգեկոչման ու հիշատակի միջոցառում՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված ոստիկան Վազգեն Գրիգորյանի ծննդյան 45-ամյակին։
Միջոցառմանը ներկա էին ոստիկանության մայոր Վազգեն Գրիգորյանի ընտանիքի անդամները, Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ոստիկանության Տավուշի մարզային վարչության ղեկավարությունը, ծառայակից ընկերներ, համագյուղացիներ։ Ներկայացվեց ոստիկանության Տավուշի մարզային վարչության ավագ փորձագետ Վազգեն Գրիգորյանի կենսագրությունն ու ծառայողական ուղին։
Վազգեն Գրիգորյանը պատերազմի առաջին օրվանից զինվորագրվեց ու մեկնեց Արցախ։ Նա զոհվեց հոկտեմբերի 4-ին՝ Շուշիում։
Իսկ Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղում բացվեց զոհված ոստիկան Սուրեն Խաչատրյանի հիշատակը հավերժացնող հուշարձան։ Ոստիկանության Իջևանի բաժնի պարեկապահակետային ծառայության ոստիկան Սուրեն Խաչատրյանը զոհվեց հոկտեմբերի 4-ին՝ Շուշիում։
Փա՜ռք հանուն հայրենիքի զոհված մեր բոլոր ոստիկաններին։