Հետախուզվողը ժամանեց Հայաստան և ներկայացավ ոստիկանություն
08.04.2021 12:29
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Կումայրիի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 7-ին Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Շիրակ» օդանավակայանից Կումայրիի բաժին է ներկայացել 21-ամյա Աշոտ Ս.-ն, որը 2020 թ. սեպտեմբերի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի (Կաշառքի միջնորդությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Աշոտ Ս.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: