Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Մանանդյան և Հ. Հովսեփյան փողոցների խաչմերուկում
05.05.2017 17:54
Հայտարարություններ և ծանուցումներ

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկության անվտանգության բարելավման նպատակով՝ 2017 թվականի մայիսի 7-ից Երևանի Մանանդյան և Հ. Հովսեփյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Վերոնշյալ չկարգավորվող խաչմերուկում կտեղակայվի լուսացուցային օբյեկտ և այսուհետ նշված խաչմերուկով տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկության հերթականությունը կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով: