ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում տրանսպորտային միջոցների կուտակումներից խուսափելու նպատակով՝ 2017 թ. մայիսի 7-ից Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում փորձնական կարգով կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում՝ Արշակունյաց պողոտայից Ագաթանգեղոսի փողոց և Գր. Լուսավորիչի փողոցից Արշակունյաց պողոտա տրանսպորտային միջոցների երթևեկությունը կկարգավորվի առանց լուսացույցների լրացուցիչ սեկցիաների՝ լուսացույցների հիմնական կանաչ ազդանշաններով` լրացուցիչ սեկցիաները կապամոնտաժվեն: Միաժամանակ՝ Արշակունյաց պողոտայից Ագաթանգեղոսի փողոց և Գր. Լուսավորիչի փողոցից Արշակունյաց պողոտա տրանսպորտային միջոցների երթևեկությունը կթույլատրվի նաև համապատասխանաբար Արշակունյաց պողոտայի և Գր. Լուսավորիչի փողոցի երթևեկելի 2-րդ գոտիներից ևս: