ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է «ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՀԵՌԱԿԱ ՎՃԱՐՈՎԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ 2016/2017 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է «ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՀԵՌԱԿԱ ՎՃԱՐՈՎԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ 2016/2017 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի` «Իրավագիտություն» մասնագիտությամբ մագիստրոսի կրթական ծրագրով հեռակա վճարովի ուսուցման (առանց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքի) 2016/2017 ուսումնական տարվա ընդունելության համար սահմանվել է 20 տեղ:

Ուսման տեւողությունը 2,5 տարի է, ուսուցման կիսամյակային վարձավճարը` 250 000 դրամ: Ընդունելության մրցույթը հաջողությամբ անցած դիմորդների հետ մինչեւ նրանց որպես մագիստրատուրայի 1-ին կուրսի սովորողներ հրամանագրելը կնքվում է պայմանագիր, որի տեքստին դիմորդները ծանոթանում են մինչեւ փաստաթղթերը հանձնելը: Մագիստրատուրայի ուսումնական պլանով նախատեսված ողջ դասընթացը եւ ամփոփիչ ատեստավորումն անցած շրջանավարտներին շնորհվում է «Իրավագիտություն» մասնագիտությամբ իրավագիտության մագիստրոսի աստիճան եւ տրվում պետական նմուշի դիպլոմ:

 1. Հեռակա վճարովի ուսուցմամբ մագիստրատուրա ընդունվելու համար կարող են դիմել իրավագիտության բակալավրի աստիճան (պետական նմուշի դիպլոմ) ունեցող անձինք:

 2. Դիմորդը ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայում լրացնում է ինքնակենսագրություն եւ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի անունով դիմում` ներկայացնելով հետեւյալ փաստաթղթերը`

-  անձնագիր (բնօրինակ եւ պատճեն),

- իրավագիտության բակալավրի պետական նմուշի դիպլոմի եւ դրա հավելվածի բնօրինակները եւ  պատճենները (oտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն uտացածների համար` փաuտաթուղթ նրանց կրթության համարժեքության մաuին),

- հրատարակված կամ հրատարակման ընդունված գիտական աշխատությունների ցուցակ (դրանց առկայության դեպքում),

-  3 x 4 սմ չափսի 4 լուսանկար:

 3. Ակադեմիայի մագիuտրատուրայի ընդունելության կազմակերպման եւ անցկացման նպատակով ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի հրամանով ստեղծվում է ընդունող հանձնաժողով:

 4. Մագիuտրատուրայի ընդունելությունն իրականացվում է հարցազրույցի միջոցով, մրցույթն անցկացվում է` հաշվի առնելով հետեւյալ չափանիշների առաջնահերթությունը.

 1) բակալավրիատում ցուցաբերած ընդհանուր առաջադիմության գումարային միջին գնահատականը կամ միջին որակական գնահատականը.

 2) մաuնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականը կամ միջին որակական գնահատականը.

 3) տպագրված կամ տպագրման ընդունված գիտական աշխատանքների, թեզիuների եւ զեկուցումների առկայությունը.

 4) ոչ մաuնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականը կամ միջին որակական գնահատականը:

 5. Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ՀՀ ոստիկանության կրթահամալիրի  կադրերի եւ ԱՀՏԱ բաժնում  սեպտեմբերի 13-ից մինչեւ հոկտեմբերի 17-ը ներառյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 10.00-ից մինչեւ 15.00-ն: Ընդունելության համար անցկացվող հարցազրույցը տեղի կունենան ՀՀ ոստիկանության կրթահամալիրում նոյեմբերի 11-ին` ժամը 11.00-ին:

 Հասցեն` ք. Երեւան, Ծովակալ Իսակովի պողոտա 29: Տեղեկությունների համար զանգահարել (010) 77-80-33 հեռախոսահամարով:

 ՀՀ  ոստիկանության  կրթահամալիր