ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«Հյուսիս-հարավ» ճանապարհահատվածից բազալտի խճաքար են գողացել. Թալինի ոստիկանների բացահայտումը

23.03.2020 19:10 Գողություն

Վերջին օրերին ոստիկանության Թալինի բաժնում տեղեկություններ էին ստացվում, որ տարբեր անձինք «Հյուսիս-հարավ» ճանապարհահատվածից տարբեր ծավալներով բազալտի մանրացված խճաքար են գողացել  ու բեռնատար մեքենաներով տեղափոխել իրենց բակ։ Տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Թալինի ոստիկանները պարզեցին այդ անձանց ինքնությունը և կարճ ժամանակում հայտնաբերեցին ոչ միայն նրանց, այլև գողոնն ու բեռնատարները։ Դեպքերի առթիվ ոստիկանության Թալինի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: