Դասալիքը Կուրգանից վերադարձավ Հայաստան
08.06.2017 10:53
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունիսի 7-ին, ժամը 10.55-ին, ՌԴ Կուրգանսկ քաղաքից Բագրատաշենի սահմանային անցակետ է ներկայացել և բերման ենթարկվել 1978 թ. ծնված Արտակ Դ.-ն, որը 2016 թ. հունիսի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 362 հոդվածի (դասալքությունը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: