ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ահազանգով մեկնած ոստիկանները ատրճանակ և զինամթերք հայտնաբերեցին

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել «Զվարթնոց» օդանավակայանի հին տերմինալի անվճար ավտոկանգառի պարսպի տակ:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է «Գլոկ» տիպի ատրճանակ՝ դատարկ փամփշտատուփով, 100 փամփուշտ և ինքնաձիգի դատարկ պահունակ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: