ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ռուսաստանում կաշառք էր ստացել, Հայաստանում՝ հայտնաբերվել

Ապրիլի 11-ին, ժամը 17-ին, ոստիկանության քրեական հետախուզության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների ծառայողները հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել օտարերկրյա քաղաքացի, 1974 թ. ծնված Սուրեն Խ.-ին, որը 2015 թ. հունիսի 19-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 290 հոդվածի 5-րդ մասի (կաշառք ստանալը) հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: