1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Խոսքը գործի վերածվեց. «Հետիոտնի և ուղևորի պարտականությունները» թեմայով դասընթացներ անցկացվեցին Երևանի 51 դպրոցներում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

15.05.2017 10:09 Միջոցառումներ
Խոսքը գործի վերածվեց. «Հետիոտնի և ուղևորի պարտականությունները» թեմայով դասընթացներ անցկացվեցին Երևանի 51 դպրոցներում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Վերջերս մի շարք հասարակական կազմակերպություններ և քաղաքացիներ արձագանքելով ճանապարհային ոստիկանության կոչին՝ պատրաստակամություն էին հայտնել դպրոցներում ու հանրակրթական հաստատություններում կազմակերպել ճանապարհային երթևեկության կանոնների ուսուցման դասընթացներ: Շահագրգիռ կողմերի՝ ճանապարհային ոստիկանության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության անչափահասների գործերով բաժանմունքների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես և համացանցի ակտիվ օգտատերերի ու լրագրողների առաջին հանդիպումը կայացել էր ապրիլի 5-ին: Օրվա թեման անչափահասների ճանապարհային երթևեկության անվտանգությունն Էր։
ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը շնորհակալություն հայտնելով «Հետիոտնի և ուղևորի հիմնական պարտականությունները» խորագրով հանդիպում-զրույցի մասնակիցներին՝ նշել էր, որ ոստիկանությունը պատրաստ Է քննարկել համատեղ միջոցառումների ցանկացած նախագիծ և կյանքի կոչել հետաքրքիր առաջարկներն ու մտահղացումները։
Թեմայի շրջանակներում կայացած ակտիվ քննարկումներից հետո ճանապարհային ոստիկանության կողմից առաջարկություն էր եղել մայիսի 11-ին այցելել դպրոցներ և անցկացնել «Հետիոտնի և ուղևորի պարտականությունները» թեմայով դասընթացներ:
Ոստիկանների հետ դպրոց մեկնելու պատրաստակամություն էին հայտնել նաև խնդրով մտահոգ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և քաղաքացիներ։
Եվ ահա խոսքը գործի վերածվեց:
Մայիսի 11-ին մայրաքաղաքի 51 դպրոցներում հյուրընկալվել էին Ճանապարհային ոստիկանության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության անչափահասների գործերով բաժնի և ենթակա ստորաբաժանումների ծառայողներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքացիներ, ինչպես նաև կամավորներ:
«Հետիոտնի և ուղևորի պարտականությունները» թեմայով դասընթացների ընթացքում հարցուպատասխանի միջոցով դպրոցահասակ երեխաներին ներկայացվեցին իրենց անմիջական անվտանգությանը վերաբերող հիմնական կանոնները: Որոշ դպրոցների Ճանապարհային ոստիկանության կողմից տրամադրվեց նաև երթևեկության կանոնների ուսուցման համար համապատասխան գրականություն:
Ամփոփելով դասընթացների արդյունքները՝ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը նշել է, որ միջոցառումն անցել է բարձր արդյունավետությամբ և ակնկալվում է, որ մոտ ապագայում նույն կերպ կձեռնարկվեն համատեղ միջոցառումներ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում առկա շատ ու շատ խնդիրներ լուծելու համար: