ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«Վերջին զանգի» հանդիսությունների շրջանակներում ճանապարհային ոստիկանության ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքները

27.05.2017 10:21 Միջոցառումներ
«Վերջին զանգի» հանդիսությունների շրջանակներում ճանապարհային ոստիկանության ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքները

«Վերջին զանգի» հանդիսությունների շրջանակներում՝ ճանապարհային ոստիկանության ծառայողների իրականացրած միջոցառումների ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 156 տրանսպորտային միջոց (66-ը՝ Երևան քաղաքում, 90-ը՝ մարզերում): Մարզերում 40 ավտոմեքենա վարել են անչափահասներ: Մարզերում՝ 29, իսկ Երևանում՝ 33 ավտոմեքենաների պատուհաններից կախված են եղել երեխաներ: 2 ավտոմեքենա եղել է առանց պետհամարանիշի: