1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ամփոփ տեղեկատվություն` ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների կողմից «ՄԱՔՈՒՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքների վերաբերյալ

Ամփոփ տեղեկատվություն`  ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների կողմից «ՄԱՔՈՒՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքների  վերաբերյալ

«ՄԱՔՈՒՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ծրագրի շրջանակներում ՀՀ ոստիկանության կողմից իրականացվել են մի շարք միջոցառումներ՝ հանրապետության տարածքում չսահմանված և (կամ) չնախատեսված տեղերում ու վայրերում աղբ թափելու դեպքերը բացառելու նպատակով: Այսպես.
- Սպասարկվող վարչական տարածքում չսահմանված վայրերում աղբի կուտակումներ հայտնաբերելիս ձեռնարկվել են գործուն միջոցներ աղբը թափողի ինքնությունը պարզելու ուղղությամբ և այդ մասին իրազեկվել է տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ։
- Չսահմանված վայրերում աղբը թափող անձի ինքնությունը հայտնի լինելու պարագայում վերջինիս տրամադրվել է սեղմ ժամկետ՝ իրավախախտման հետևանքները վերացնելու համար և այդ մասին իրազեկվել է տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ։
- Ավտոճանապարհներին ճանապարհապարեկայնի ծառայություն իրականացնելիս տրանսպորտային միջոցից իրեր և առարկաներ նետելու, ինչպես նաև տրանսպորտային միջոցների վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնները խախտելու դեպքերով օրենքով սահմանված կարգով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
- «ՄԱՔՈՒՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ծրագրի շրջանակներում համայնքային խորհուրդների հետ համագործակցելով՝ ոստիկանության կողմից ազգաբնակչության շրջանում տարվել են բացատրական աշխատանքներ՝ բնակավայրերում, ճամփեզրերին, հանգստի և ժամանցի գոտիներում աղբ թափելու դեպքերը բացառելու ուղղությամբ։
- Սպասարկվող երթուղիներում՝ առավելապես հանգստի և ժամանցի գոտիներում, զբոսաշրջության վայրերում, քաղաքացիների կողմից աղտոտումը կանխելու նպատակով հրահանգավորվել են ՊՊԾ վերակարգերը։
- Սպասարկվող վարչական տարածքներում տնտեսվարող սուբյեկտների՝ առևտրի, սննդի, ժամանցի, հանգստի, ինչպես և մյուս կազմակերպությունների տնօրինությանը ոստիկանության կողմից խիստ նախազգուշացվել է՝ իրենց կողմից վերահսկվող և հարակից տարածքները մաքուր պահելու ուղղությամբ։
- Հասարակական վայրերում և ավտոճանապարհներին աղբի կուտակումները վերացնելու նպատակով միջնորդագրեր են ներկայացվել տարածքային կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմիններ։
Այսպիսով՝ կատարված աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է․
- Չսահմանված վայրերում աղբ թափելու՝ 685 դեպք,
- Չսահմանված վայրերում աղբ թափող՝ 347 անձ,
- Հայտնաբերված իրավախախտումների դեպքերից վերացվել է -308-ը,
- Միջնորդագրեր են ուղարկվել ՏԻՄ մարմիններ՝ 139։

- ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության անձնակազմի կողմից ՀՀ ՎԻՎ օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով կազմվել է 287 արձանագրություն: