1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

11.05.2017 16:54 Պարզաբանում
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

Լրագրող Արփի Մախսուդյանը սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել, թե առավոտ ծեգին ոստիկանությունից չորս ոստիկան մեզ հյուր էին եկել ու ուզում էին տունը խուզարկել․․․
Ըստ Արփի Մախսուդյանի՝ ոստիկաններն առանց համապատասխան որոշման փորձել են իրենց բնակարանում իրականացնել խուզարկություն:
Հայտնում ենք, որ ոստիկանության օպերատիվ-հետախուզական ստորաբաժանման ծառայողների կողմից հոդվածում նշված բնակարանում որևէ քննչական գործողություն, այդ թվում՝ խուզարկություն կատարելու նպատակ չի եղել: Ոստիկանության ծառայողներն իրավունք ունեն հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձանց հետապնդելիս հանցագործություն կատարվելու կամ կատարված լինելու,…ինչպես նաև հետաձգում չհանդուրժող այլ դեպքերում մուտք գործելու բնակարաններ, շինություններ, տարածքներ, հողամասեր, այդ թվում` արգելքները վերացնելու միջոցով /«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդված/:
Ոստիկանության ծառայողները բնակարան են մուտք գործել ծանր հանցագործություն կատարելու համար հետախուզվող անձին հայտնաբերելու նպատակով, ունեցել են բնակարան մուտք գործելու՝ օրենքով ամրագրված հիմքեր: Բնակարանում անցկացվել է միայն «օպերատիվ հարցում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը, ծառայողները բնակարան մուտք են գործել տան տիրոջ թույլտվությամբ: Հիշյալ գործողությունները կատարելու համար դատարանի որոշում չի պահանջվում:
Ոստիկանությունը հորդորում է ծառայողների ենթադրյալ անօրինականությունների վերաբերյալ նյութեր հրապարակելուց առաջ անհրաժեշտ տեղեկություններ ստանալ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: