ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պատահարից 6 ամիս անց 22-ամյա երիտասարդը մահացավ

24.05.2017 12:20 ՃՏ պատահարներ

Ինչպես տեղեկացրել էինք՝ 2016 թ. նոյեմբերի 20-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Վանաձորի Նաիրիի և Զորավար Անդրանիկի փողոցների խաչմերուկում իրար էին բախվել «Տոյոտա» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Աստրա»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Մայիսի 23-ին, ժամը 7.40-ին, ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ նշված ավտովթարի հետևանքով հիվանդանոցում 2016 թ. նոյեմբերի 21-ից ստացիոնար բուժման մեջ գտնվող, 1995 թ. ծնված Սուրեն Մանուկյանը ժամը 5.30-ին, մահացել է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: