Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվում էր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով
28.04.2017 11:37
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` ապրիլի 27-ին, ժամը 15.50-ին, Եղեգնաձոր քաղաքի Թամանցիների փողոցում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Էդգար Պ.-ն, որը փետրվարի 17-ից ՌԴ Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 111 հոդվածի (մարմնական վնասվածք) 1-ին մասի 2-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: