ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Իջևանի ոստիկանները ամիսներ անց բացահայտեցին բնակարանային գողությունները

17.02.2022 14:15 Գողություն

2021 թվականի ապրիլի 29-ին ոստիկանության Իջևանի բաժին զանգած քաղաքացին հայտնել էր, որ Գետահովիտ գյուղի իրենց տնից գողություն է կատարվել:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբն արձանագրեց, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել էին տան մուտքի դռան փականը, մտել ներս ու գողացել կենցաղային իրեր:
Հարուցվեց քրեական գործ՝ բնակարանային գողության հատկանիշներով։ Իջևանի ոստիկանները հանցագործությունը բացահայտելու միջոցառումներ էին ձեռնարկում, երբ հաջորդ օրը նոր ահազանգ ստացվեց. դարձյալ բնակարանային գողություն էր եղել՝ դարձյալ Գետահովիտ գյուղում ու դարձյալ նույն ձեռագրով։ Կոտրել էին տան դռան փականը, մտել ներս ու հափշտակել տարբեր իրեր։ Այս դեպքի առթիվ ևս քրեական գործ հարուցվեց։
Բացահայտման միջոցառումները շարունակվեցին։
Ամիսներ անց՝ արդեն այս տարվա փետրվարի 10-ին, ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախույզները բացահայտեցին հանցագործությունները՝ կասկածանքով բերման ենթարկելով Գետահովիտ գյուղի 21-ամյա մի բնակչի։ Նա տվեց խոստովանական բացատրություն ու ներկայացվեց քննչական մարմնին։
Գողոնը մասամբ առգրավվել է:
Նախաքննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: