1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Խանութից գողություն էր արել ու բռնվել. Իջևանի ոստիկանների բացահայտումը

10.06.2020 16:16 Գողություն

Մայիսի 7-ին, ժամը 11.30-ի սահմաններում, ոստիկանության Իջևանի բաժնում Ակնաղբյուր գյուղի մի բնակչուհի հաղորդում էր տվել, որ մայիսի 6-ից 7-ն ընկած ժամանակահատվածում հարմարեցված գործիքով բացել են Իջևան քաղաքի Գանինի փողոցի իրենց խանութ-կրպակի դուռը և գողացել մոտ 400.000 դրամի ծխախոտ:
Իրավապահներն ուսումնասիրեցին դեպքի վայրը, կազմեցին արձանագրություններ: Գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Իջևանի Անկախության փողոցի 33-ամյա մի բնակիչ:
Հունիսի 3-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Իջևանի բաժին և ներկայացվեց Տավուշի մարզային քննչական վարչություն:
Գողության փաստով հարուցվել է քրեական գործ:
Հանգամանքները պարզվում են:
Նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: