ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հանցավոր հյուրասիրություն. Իջևանի ոստիկանների բացահատումը

Իջևանի քրեական հետախույզներն օպերատիվ տվյալներն իրացրին ապրիլի 18-ին: Երեկոյան ժամը 9-ի մոտ, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, Կայանավան բնակավայրից ոստիկանության Իջևանի բաժին բերման ենթարկվեցին չորս երիտասարդ:
Այգեհովիտ գյուղի 28-ամյա բնակչի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածով կաթուցիչ: Պարզվեց նաև, որ նա թմրամիջոց էր հյուրասիրել բերման ենթարկվածներից մեկին: 31-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեց հյուրասիրածը` նույն զանգվածով կաթուցիչ:
Նշանակվել են փորձաքննություններ, հանգամանքները պարզվում են:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: