ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Իջևանի ոստիկանները ավտոլվացման կետից արված գողություն են բացահայտել ու հայտնաբերել գողոնը

21.05.2021 18:06 Գողություն

Մայիսի 19-ի լուսադեմին ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները գողության վերաբերյալ օպերատիվ տվյալներ ստացան և արագ իրացրեցին։ Օպերատիվ խումբը շտապեց բաժնի սպասարկման տարածքում գտնվող Բերքաբեր գյուղ՝ կասկածվողներին հայտնաբերելու։ Հիշյալ գյուղից, մեքենայով հանդերձ, Իջևանի բաժին բերման ենթարկվեց 3 երիտասարդ։ Բաժնում պարզվեց, որ նրանք Վանաձորի բնակիչ են, 20, 21 և 23 տարեկան։ Պարզվեց, որ նրանցից մեկը Իջևանում գտնվող ավտոլվացման կետերից մեկից գողություն է արել։ Նրա անձնական խուզարկությամբ գողոնը հայտնաբերվեց և առգրավվեց։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: