Իջևանի ոստիկանները ապօրինի հատված փայտանյութով բարձված «Ուրալ» են հայտնաբերել
26.02.2021 14:46
Ապօրինի ծառահատում
Փետրվարի լույս 26-ի գիշերը ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Ենոքավանից Լուսաձոր գյուղ տանող ճանապարհին հայտնաբերեցին «Ուրալ» մակնիշի բեռնատար՝ մոտ 10 խմ փայտանյութ բարձված։ Տավուշի մարզի Աչաջուր գյուղում բնակվող վարորդը բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չներկայացրեց։ Մեքենան տեղափոխվեց ոստիկանության Իջևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Փայտանյութի ձեռք բերման աղբյուրը և այլ հանգամանքներ քննությամբ պարզվում են։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: