1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հարևանի տնից զարդեր էր գողացել ու տունը հրկիզել․ Իջևանի քրեական հետախույզների բացահայտումը

28.04.2020 17:24 Գողություն

Նախորդ տարվա սեպտեմբերի 12-ին ոստիկանության Իջևանի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Թալանել էին Իջևանի Մետաղագործների փողոցի տներից մեկը՝ ննջասենյակից գողանալով շուրջ 1 միլիոն դրամի զարդեր։ Զարդերը գողանալուց հետո հրկիզել էին տունը՝ պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 15 միլիոն դրամի վնաս։ Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում Իջևանի ոստիկանները, համագործակցելով մարզային վարչության ծառայողների հետ, սկսեցին համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկել։ Հրկիզման հետևանքով հետքերը վերացել էին, ինչը բավական դժվարացրեց քրեական հետախույզների աշխատանքը։ Իրավապահները ցանկալի արդյունքի հասան ամիսների հետևողական աշխատանքի շնորհիվ։ Նրանց տեսադաշտում հայտնվեց տուժողի հարևանը։ 33-ամյա տղամարդը հայտնաբերվեց, բերման ենթարկվեց ոստիկանության Իջևանի բաժին, ապա ներկայացվեց տարածքային քննչական բաժին, որտեղ տվեց խոստովանական ցուցմունք ու ձերբակալվեց։ Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ինչպես և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվող օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։
Ապրիլի 27-ին Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացուն բերման ենթարկելուց հետո սոցկայքերի որոշ օգտատերերի կողմից քննարկվում են, թե իբր ոստիկանները ձեռնաշղթաներով բերման են ենթարկել նաև անչափահասների։ Ոստիկանությունը պաշտոնապես հերքում է այս տեղեկությունները։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: