1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Իջևանի ոստիկանները հայտնաբերել են էլեկտրոնիկայի խանութից բջջային հեռախոսներ գողացած անձին

22.04.2020 17:30 Գողություն

Ապրիլի լույս 17-ի գիշերը ոստիկանության Իջևանի բաժնում էլեկտրոնիկայի խանութից կատարված գողության վերաբերյալ ահազանգ էր ստացվել: Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել էին, որ կտրել են խանութ-սրահի ճաղավանդակը, բացել պատուհանը և սրահի երկրորդ հարկի տաղավարից գողացել բջջային 7 հեռախոս: Տուժողից ընդունվել էր հաղորդում։ Հանցագործությունը բացահայտելու, գողությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկեցին ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Համատեղ աշխատանքի արդյունքում հանցագործությունը ապրիլի 21-ին բացահայտվեց։  Ժամը 10.25-ին, գողությունը կատարելու կասկածանքով, ոստիկանության Իջևանի բաժին բերման ենթարկվեց 35-ամյա մի տղամարդ։ Նա խոստովանական բացատրություն է տվել, որ հեռախոսներն ինքն է գողացել: Հետագա միջոցառումներով ոստիկանները հայտնաբերեցին նաև գողոնը: Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: