1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հայաստանի Հանրապետությունն ընտրվել է Ինտերպոլի եվրոպական կոմիտեի անդամ

Հայաստանի Հանրապետությունն ընտրվել է  Ինտերպոլի եվրոպական կոմիտեի անդամ

2017 թ. մայիսի 16-ից 18-ը Ավստրիայի Հանրապետություն Սանկտ Յոհանն իմ Պոնգաու քաղաքում կայացավ Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային 45-րդ կոնֆերանսը, որի աշխատանքներին մասնակցում էին Ինտերպոլի եվրոպական 47 և այլ տարածաշրջանների 6 անդամ երկրների, ինչպես և 19 միջազգային կազմակերպությունների ավելի քան 170 բարձրաստիճան պատվիրակներ:
Կոնֆերանսի աշխատանքները նախագահում էր Ինտերպոլի Գործադիր կոմիտեի Եվրոպայի պատվիրակ, ՌԴ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետ Ալեքսանդր Պրոկոպչուկը, ինչպես և Ինտերպոլի Գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոքը, որը հանդես եկավ նաև բացման խոսքով: Հանդես եկան Ավստրիայի ներկայացուցիչը և Ինտերպոլի Գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոկը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զաննիերը, Եվրոպոլի գործադիր տնօրենի տեղակալ Ուիլ վան Գեմերթը, անդամ երկրների մի շարք ներկայացուցիչներ:
Կոնֆերանսի օրակարգի առաջնային հարցերից մեկը Ինտերպոլի եվրոպական կոմիտեում երկու թափուր տեղերի ընտրության անցկացումն էր, որի համար հայտ էին ներկայացրել մի շարք երկրներ, այդ թվում Հայաստանի Հանրապետությունը: Քվեարկությունների արդյունքում Ինտերպոլի եվրոպական կոմիտեի անդամ ընտրվեցին Հայաստանը և Ավստրիան:
Փաստորեն, Հայաստանի Հանրապետությունը ներկայացված է լինելու Ինտերպոլի եվրոպական կոմիտեում, որը հանդիսանում է կազմակերպության կարևոր կառույցներից մեկը և որը ոչ միայն եվրոպական տարածաշրջանի, այլ նաև ողջ կազմակերպության գործունեության քաղաքականության նախաձեռնող, իրականացվելիք գործողությունների նախանշող և որոշումներ ընդունող հիմնական մարմին է:
Հայաստանի Ինտերպոլի եվրոպական կոմիտեում 2005-ից հետո արդեն իսկ երկրոդ անգամ ընտրվելու չափանիշն ու պայմանը միջազգային ասպարեզում հանցավորության դեմ պայքարում ՀՀ ոստիկանության դերն է, ինչպես նաև ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի բարձր վարկանիշը:
Առաջիկա չորս տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը Ինտերպոլի եվրոպական կոմիտեում ներկայացված է լինելու ի դեմս ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետ, ոստիկանության գնդապետ Ա. Ֆիդանյանի:
Կոնֆերանսի աշխատանքները նվիրված էին տարածաշրջանի համար կարևոր և սպառնալիք ներկայացնող հանցավորության ոլորտներին, մասնավորապես՝ ահաբեկչության, կիբերհանցավորության, կազմակերպված հանցավորության, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարին, սահմանային անվտանգության վերահսկողությանը և այլն:
Կոնֆերանսի հիմնական և առաջնային քննարկումներից մեկը նվիրված էր Եվրոպայի տարածաշրջանի համար հատուկ ռազմավարության մշակմանը, երկրների միջև ոստիկանական համագործակցությանը, փոխըմբռնման ու վստահության հաստատմանը, ինչը շատ կարևոր են մարդկությանը սպառնացող վտանգներին դիմակայելու համար:
Անդրադառնալով ԱԿԲ-ների համար մշակված նոր ստանդարտներին, ընդգծվեց, որ դրանց կատարումը որակական նոր մակարդակ է ապահովելու ոստիկանական միջազգային համագործակցության բնագավառում: Անդամ երկրներին կոչ արվեց ավելի արդյունավետորեն օգտագործել ԱԿԲ-երի կողմից մատուցվող բոլոր ծառայությունները և հնարավորությունները, որպեսզի ազգային ոստիկանության ծառայությունները առավելագույնս օգտվեն Ինտերպոլի մասնագիտական անհաժեշտ օժանդակությունից:
Օրակարգի հարցերի քննարկման արդյունքում հավանության արժանացավ և ընդունվեց Ինտերպոլի եվրոպական կոմիտեի կողմից ղեկավարվող աշխատանքային խմբի Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանի համար ռազմավարական պլանի հիման վրա կազմված 2017-2020 թթ. գործունեության պլանը:
Օրակարգի հարցերի շուրջ ներկայացվեցին զեկույցներ և ծավալվեցին քննարկումներ: Քննարկումների արդյունքում հավանության արժանացան և ընդունվեցին 3 առաջարկություններ:
ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետը գործնական հանդիպումներ ունեցավ Ինտերպոլի Գլխավոր քարտուղար Շտոքի, Գլխավոր քարտուղարության այլ բարձրաստիճան ներկայացուցիչների, ինչպես և Ավստրիայի, Կիպրոսի, Ուկրաինայի, Գերմանիայի, Լեհաստանի, Ռուսաստանի Դաշնության և այլ երկրների պատվիրակությունների հետ, որոնց ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

 

ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ