1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ի՞նչ հայտնաբերեցին ռեստորանային համալիրի սրահներից

Ապրիլի 17-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի թիվ 160 հասցեում գտնվող ռեստորանային համալիրի սրահներից մեկում կատարած զննությամբ հայտնաբերել են ապակյա տարա` 2 փոքր խծուծներով, չօգտագործված 1 ներարկիչ, օգտագործված 3 ներարկիչ` ասեղներով, և 1 ներարկիչ` ասեղով, որի մեջ առկա էր թափանցիկ հեղուկ, ապակյա 2 սրվակ` թափանցիկ հեղուկներով, «Ալկոհոլ փադ» գրառմամբ, չբացված 7 փաթեթ և բժշկական պարագաներ:
Սրահում գտնվող, 1981 թ. ծնված Արա Ս.-ն հայտարարել է, որ ներարկիչի մեջ լցվածը «կոկաին» թմրամիջոց է, մյուս 3 ներարկիչների մեջ նույնպես եղել է նույն թմրամիջոցից և ինքն ու սրահում գտնվող իր ընկերը` 1982 թ. ծնված Արա Հ.-ն, օգտագործել են ներարկվելու միջոցով:
Նույն օրը ոստիկանները նույն ռեստորանային համալիրի սենյակներից մեկից, թմրամիջոց պահելու կասկածանքով բերման են ենթարկել 1980 թ. ծնված Հայկ Հ.-ին:
Խուզարկությամբ նրա բաճկոնի գրպանից հայտնաբերվել է 2 փաթեթ, որոնցից մեկը 1,6 գ, մյուսը` 4,2 գ կանեփանման զանգվածներով:
Հայկ Հ.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը «կանեփ» թմրամիջոց է, որը 2014 թ. հունիսին քաղել է Երևանի Աղյուսագործների փողոցի վերջնամասում գտնվող տարածքից, որի մի մասն օգտագործել է ծխելու միջոցով, իսկ մյուս մասը պահել է հետագայում օգտագործելու համար:
Նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: