ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՀՀ ոստիկանության պետն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

27.05.2021 19:49 Պաշտոնական

Մայիսի 27-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ընդունեց Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին:
Վահե Ղազարյանը բարձր գնահատեց Հնդկաստանի դեսպանության և ՀՀ ոստիկանության միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը։ Նա հույս հայտնեց, որ այս հանդիպումը նույնպես կխթանի փոխհամագործակցության զարգացմանը։
Կիշան Դան Դևալը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, խոսեց առկա համագործակցության և դրա զարգացման հեռանկարի մասին։
Արտակարգ և լիազոր դեսպանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի ոստիկանությանը՝ հնդիկ քաղաքական գործիչ և հոգևոր առաջնորդ Մահաթմա Գանդիի արձանի հետ կատարված դեպքին արագ արձագանքելու և կատարողին հայտնաբերելու համար։
Վահե Ղազարյանը նշեց, որ ոստիկանության առաջնային գործառույթներից է ապահովել ինչպես Հայաստանի, այնպես էլ այլ պետությունների՝ Հայաստանում գտնվող քաղաքացիների անվտանգությունը։
Հանդիպմանը քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։