ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՔՈԳՎ ծառայողները հայտնաբերեցին «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառությամբ զբաղվող կազմակերպված հանցավոր խմբավորումների դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացած օպերատիվ տվյալներն իրացրին Համայնքային ոստիկանության Արաբկիրի և Շենգավիթի բաժինների գործընկերների հետ համատեղ: Մարտի 1-ին, ժամը 18-ին, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, մայրաքաղաքի Մանանդյան փողոցում նրանք ձերբակալեցին և Շենգավիթի բաժին տեղափոխեցին նույն փողոցի բնակիչ 34-ամյա տղամարդու, որի մոտ ոչինչ չհայտնաբերվեց։
Սակայն, դեպքի վայրի զննությամբ Մանանդյան փողոցի շենքերից մեկի 3-րդ և 4-րդ հարկերի միջնամասում հայտնաբերվեց «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ` 28 փամփուշտով լիցքավորված փամփշտատուփով:
Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: