ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել և առգրավվել է ինքնաձիգ

Ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել և առգրավվել է ինքնաձիգ

Հունվարի 7-ին, ժամը 04.10-ին, ճանապարհային ոստիկանության և ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները Դիլիջան-Վանաձոր ճանապարհի անշարժ պահակետից, մեքենան ոչ սթափ վիճակում վարելու կասկածանքով, ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 28-ամյա տղամարդու վարած «ՎԱԶ-210740» ավտոմեքենան։ Դիլիջանի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում «ՎԱԶ-210740»-ի 21-ամյա ուղևորը հայտնել է, որ ավտոմեքենան պատկանում է իրեն և ինքը մեքենայի հետևի նստելատեղի տակ ապօրինի պահում է «ԱԿ 74» տիպի ինքնաձիգ՝ լիցքավորված 13 փամփուշտով։ Ինքնաձիգը զննությամբ վերցվել, փաթեթավորվել և կնիքվել է: Երիտասարդը հայտնել է, որ ինքնաձիգը գտել է Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի տարածքից:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: