ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային 44-րդ կոնֆերանսը

Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային 44-րդ կոնֆերանսը

2016 թ. մայիսի 18-ից 20-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կայացավ Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային 44-րդ կոնֆերանսը, որի աշխատանքներին մասնակցում էին Եվրոպայի տարածաշրջանի 56 երկրների 168 բարձրաստիճան պատվիրակներ, 20 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Կոնֆերանսի աշխատանքները նախագահում էր Ինտերպոլի Գործադիր կոմիտեի Եվրոպայի պատվիրակ, ՌԴ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետ Ալեքսանդր Պրոկոպչուկը, ինչպես և Ինտերպոլի Գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոքը, որը հանդես եկավ նաև բացման խոսքով:
Ելույթներով հանդես եկան Չեխիայի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ՆԳ փոխնախարար Ժիրի Նովացեքը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային վարչության տնօրենը, Գլխավոր քարտուղարության և անդամ երկրների մի շարք ներկայացուցիչներ:
Կոնֆերանսի աշխատանքները նվիրված էին տարածաշրջանի համար լուրջ սպառնալիքներ ներկայացնող հանցավորության ոլորտներին, մասնավորապես՝ սահմանային անվտանգության վերահսկողությանը, ահաբեկչությանը, ապօրինի միգրացիային և դրա հետևանքներին, կիբերհանցավորությանը, թմրամիջոցների, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարին:
Կոնֆերանսի հիմնական և առաջնային քննարկումներից մեկը նվիրված էր Եվրոպայի տարածաշրջանի երկրներում սահմանային անվտանգության սպառնալիքներին, որն անմիջականորեն կապված է վերջին ժամանակներում դեպի եվրոպական երկրներ միգրանտների թվի աննախադեպ աճով: Տարբեր երկրների ներկայացուցիչներ ներկայացրեցին այս հանցավոր երևույթի դեմ պայքարի իրենց փորձառությունն ու կիրառվող մեխանիզմները:
Իր ելույթում Գլխավոր քարտուղար Յ. Շտոքը նշեց, որ Եվրոպայի սահմանների անվտանգությունը մեծապես կախված է ինչպես Եվրոպայի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս գտնվող երկրների ոստիկանական և իրավապահ մարմինների սերտ համագործակցությունից: Մատնանշելով վերջին ժամանակներում Եվրոպայի տարածաշրջանի երկրներում ահաբեկչական հարձակումների թվի կտրուկ աճի առկայությունը, նա հավելեց, որ իրենից լուրջ սպառնալիք է ներկայացնում նաև այս տարածաշրջան մուտք գործող ապօրինի միգրանտների թվի անընդհատ աճը, ինչպես նաև շեշտեց այս ոլորտում ներգրավված կազմակերպված հանցավոր խմբավորումների դերակատարումը:
Կոնֆերանսի օրակարգում ընդգրկված էին այնպիսի կարևորագույն հարցեր, ինչպիսիք են՝
- Համաշխարհային անվտանգության փոփոխվող իրավիճակը, սպառնալիքները և դրա հետևանքները Եվրոպայում,
- 43-րդ կոնֆերանսին ընդունված հանձնարարականների կատարման ընթացքը,
- ԻՆՏԵՐՊՈԼ – 2020 նախաձեռնության ներկայացում,
- Միգրացիան որպես սպառնալիք Եվրոպայի տարածաշրջանում,
- Սահմանային անվտանգություն ազգային մակարդակով,
- Ինտերպոլի հնարավորությունների կիրառում,
- Զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ Ինտերպոլի կողմից մշակված օպերացիաների ներկայացում,
- Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ համաշխարհային պայքար,
- Միգրանտների ապօրինի տեղափոխման մեջ ներգրավված կազմակերպված հանցավոր ցանցեր,
- Օտարերկրյա վարձկանների և ահաբեկչական խմբավորումների դեմ համընդհանուր պայքարի միջոցները,
- Ինտերպոլի մարտավարությունը կիբերհանցավորության դեմ պայքարում,
- Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային կոմիտեի գործունեության զեկույց,
- Առաջարկությունների ընդունում,
- Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային կոմիտեի ընտրություններ:
Օրակարգի հարցերի շուրջ ներկայացվեցին զեկույցներ և ծավալվեցին քննարկումներ: Քննարկումների արդյունքում հավանության արժանացան և ընդունվեցին 4 առաջարկություններ:
ՀՀ պատվիրակությունը ներկայացնում էր ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ա. Ֆիդանյանը, որը գործնական հանդիպումներ ունեցավ Ինտերպոլի Գլխավոր քարտուղար Շտոքի, Գլխավոր քարտուղարության այլ բարձրաստիճան ներկայացուցիչների, ինչպես և Ուկրաինայի, Գերմանիայի, Լեհաստանի և այլ երկրների պատվիրակությունների հետ, որոնց ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ

Opening