Հետախուզվում էր թմրամիջոցներ ապօրինի իրացնելու մեղադրանքով

Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 25-ին՝ գիշերվա ժամը 1-ին մոտ, Մոսկվա-Երևան չվերթի ժամանումից հետո, ձերբակալվել է Դեղձուտ գյուղի բնակիչ 45-ամյա տղամարդ: Այս տարվա մարտի 24-ից նա հետախուզվում էր թմրամիջոցներ ապօրինի իրացնելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: