32-ամյա երիտասարդը հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու համար

ՆԳՆ ոստիկանության Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունվարի 31-ին հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 32-ամյա Սուրեն Յ.-ն: Նա հետախուզվում էր գողության և գողության փորձի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: