37-ամյա տղամարդը հետախուզվում էր խարդախության մեղադրանքով
13.02.2024 12:03
Հետախուզվողի հայտնաբերում

ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները փետրվարի 11-ի ժամը 22.30-ին Շինարարների փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 37-ամյա Գրիգոր Վ.-ին, որը 2023 թ. սեպտեմբերի 1-ից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: