Մահվան ելքով պատահար Գյումրիում
23.05.2016 18:40
ՃՏ պատահարներ
Մայիսի 23-ին, ժամը 01.00-ին, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Գյումրի քաղաքի Երևանյան խճուղի թիվ 9/Ա հասցեի դիմաց բախվել է էլեկտրասյանը:
Պատահարի հետևանքով վարորդը և 7 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ 1968 թ. ծնված Տիգրան Խաչատրյանը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: