ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

25.03.2016 12:30 ՃՏ պատահարներ

Մարտի 24-ին, ժամը 16-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Պուշկինի փողոցի թիվ 60 շենքի բակում վրաերթի է ենթարկել 48-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 24-ին, ժամը 10.45-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ռոստովյան-Դավիթ-Բեկ-Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 13.55-ին, հիվանդանոց է դիմել նաև «Օպել»-ի վարորդը:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 24-ին, ժամը 23-ին, Երևանի Ավան թաղամասից մի երիտասարդ անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:
Մեկնած օպերատիվ խումբը դեպքի վայրում հայտնաբերել է երիտասարդին պատկանող հեծանիվը:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 24-ին, ժամը 23.30-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 29/14 հասցեի դիմաց դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով ուղևորը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 24-ին, ժամը 12.00-ին, «ԵրԱԶ-720» մակնիշի ավտոմեքենան Սպիտակի Թորոսյան փողոցում կորցրել է կառավարումը և շրջվել, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 24-ին, ժամը 20.10-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Հրազդանի Վանատուր թաղամասի հատվածում բախվել է ճանփեզրին կայանված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2121»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 24-ին, ժամը 07.15-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է Գյումրիի Շիրակացու փողոցի թիվ 22 հասցեի դիմաց գտնվող էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 24-ին, ժամը 21.50-ին, Գյումրիի Գործարանային փողոցում իրար են բախվել «ԳԱԶ 3110» և «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԳԱԶ 3110»-ի վարորդը, ուղևորը, «ՎԱԶ-21074»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 24-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց E 350» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ճանապարհի 138-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: