24-ամյա աղջիկը հետախուզվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով
25.03.2016 12:31
Հետախուզվողի հայտնաբերում
Մարտի 24-ին, ժամը 17-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողները Երևանի Ուլնեցու փողոցի 64 հասցեի մոտից բերման են ենթարկել 1992 թ. ծնված Անահիտ Ս.-ին, ով մարտի 24-ից ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի /իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը/ 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: