Ոստիկանների այցը «Լուսաբաց» ճամբար /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Վերջին տարիներին բարի ավանդույթ է դարձել. ոստիկանները պարբերաբար այցելում են հանրապետության մանկական հանգստի ճամբարներ, գեղեցիկ անակնկալեր ու հաճելի ակնթարթներ պարգևում փոքրիկներին:
Օգոստոսի 11-ին հերթը Հանքավանի «Լուսաբաց» ճամբարինն էր:
Ոստիկանության ՔՀԳ վարչության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման վարչությունը, տարիներ է, ինչ համագործակցում է Մեծամորի «Ընտանիք և համայնք» բարեգործական հասարակական կազամակերպության հետ, և միջոցառումն այդ համագործակցության շրջանակներում էր:
Այս անգամ ոստիկանության ՔՀԳՎ 3-րդ վարչության նախաձեռնությամբ, վարչության աշխատակիցները, ոստիկանության Հրազդանի բաժնի անչափահասների գործերով ծառայողների ու «Ընտանիք և համայնք» բարեգործական հասարակական կազմակերպության շահառու երեխաների հետ էին այցելել ճամբար:
Հանդիպման ընթացքում փոքրիկների տիկնիկային խումբը ճամբարի երեխաներին ներկայացրեց «Անբան Հուռին» և «Սուտլիկ որսկանը» տիկնիկային ներկայացումները:
Բեմադրություները հետաքրքիր էին, տրմադրությունը` տոնական:
Միջոցառման ավարտին հանգստացող երեխաներին հանձնվեցին նվերներ:
Փոքրիկների աչքերում ուրախություն կար:
Անակնկալը ստացվել էր: