ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վերջին 5 օրերին ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 209 մեքենա

Հունվարի 5-ին ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածքներ են տեղափոխվել 31 տրանսպորտային միջոց, որոնցից 29-ի վարորդները ոչ սթափ վիճակում վարելու համար: Իսկ Հունվարի 1-ի ժամը 00.01-ից մինչև հունվարի 5-ը ներառյալ, ճանապարհային ոստիկանները հատուկ պահպանվող տարածքներ են տեղափոխել 209 տրանսպորտային միջոց, որոնցից 188-ը ոչ սթափ վիճակում վարելու համար:
Հարգելի վարորդներ, խստագույնս պահպանեք երթևեկության կանոնները, մի վտանգեք ձեր և երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը: